Ադրբեջանցի Ջեմիլ Բաբայեվ անունով զինվորականը կարողացել է ներթափանցել Արցախի Մարտակերտի տարածք և մտնել տներից մեկը. Նաիրի Հոխիկյան


Ադրբեջանցի Ջեմիլ Բաբայեվ անունով զինվորականը կարողացել է ներթափանցել Արցախի Մարտակերտի տարածք և մտնել տներից մեկը. Նաիրի Հոխիկյան

  • 26-08-2021 13:55:13   | Հայաստան  |  Մեկնաբանություն

 
Մեդիա փորձագետ Նաիրի Հոխիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
«Ադրբեջանցի Ջեմիլ Բաբայեվ անունով զինվորականը կարողացել է ներթափանցել Արցախի Մարտակերտի տարածք և մտնել տներից մեկը, սպառնացել տան բնակիչներին։ Անչափահաս երեխաների ճիշտ կողմնորոշվելու շնորհիվ թշնամու զինծառայողը ձերբակալվել է։ 
 
Շատ մանրամասների մասին չեմ խոսի, առաջիկա ժամերին սպասենք պաշտոնական պարզաբանման։
 
Այս դեպքը, իհարկե, տագնապալի և անհանգստացնող է, բայց խոսում է այն մասին, որ Արցախի պաշտպանության բանակի թվակազմը պետք է ավելի մեծացվի, գոնե դառնա այնքան, ինչքան մինչև պատերազմն էր։ 
 
Արցախցին համառ ու անվախ է, դա ապացուցվել է բազմիցս։ Հետևաբար Մարտակերտի մեկ դեպքից վախենալ ու խուճապ տարածել պետք չի։ Մենք հո չե՞նք պատմում, թե հայ զինվորը ինչեր է անում թշնամու տարածքում, եթե պետք է լինում։»
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play