Մեր միակ փրկիչը Հայոց բանակն է, մի՛ գլխատեք բանակը ձեր անողնաշար կադրային քաղաքականությամբ


Մեր միակ փրկիչը Հայոց բանակն է, մի՛ գլխատեք բանակը ձեր անողնաշար կադրային քաղաքականությամբ

  • 26-08-2021 17:48:31   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Հայ մեծահարուստների հետ թուրք օսմանները սկսեցին աշխատել  և նրանց համոզել, որ իրենց հարստության և կյանքի միակ փրկությունը թուրքի հետ գործ բռնելն է։ 
 
 Հայ մեծահարուստներից շատերը հավատացին դրան։ Սկսեցին քարոզել, որ ռուսի հետ չպետք է մտերմություն անել, որ փրկությունը բացառապես թուրքի հետ ճանապարհ գնալն է, իսկ ով ռուսի հետ է, ուրեմն դավաճան է, հետևաբար պատժվելու է․․․ 
 
 Ստացվեց այնպես, որ հայ ազատագրական պայքարի ելածներին էլ համարեցին դավաճանների և մեկիկ-մեկիկ սկսեցին մատնել  ֆիդայապետերին, նրանց ընտանիքներին և սկսեց կրակող ձեռքերի որսը։ Այս ամենն արվում էր Հայ մեծահարուստների մեծ մասի գիտությամբ, նրանց թուրք քիրվաները վստահեցրել էին, որ իրենց հարստությանը ոչինչ չի սպառնում։ Այո, այդ հրաստությանը ոչինչ չսպառնաց, քանի որ մեկ գիշերվա մեջ մտան արդեն մեծահարուստի տունն ու ասացին․  պետք է գնաս, եթե ուզում ես ընտանիքդ ողջ մնա, մենք քո հարստությանը տիրություն կանենք, մինչև անցնեն էս խառը օրերը։ Ու մինչև հիմա, հարյուր տարուց ավել, չեն անցնում այդ խառը օրերը և թուրքերը վայելում են մեր մեծահարուստների օգնությամբ իրենց մնացած մեր Հայրենիքը․․․
 
 Ասելս ինչ է, ցած իջեք երկնքից, օլիգարխներ, բիզնեսմեններ, անընդհատ հարստանալու անհագ ծարավով տառապողներ, ինչպես կուզեք ձեզ անվանեք, բայց ցած իջեք երկնքից։ Եթե դուք շրջափակված եք ձեր սեփական պահակախմբով, չի նշանակում, որ անվտանգ է ամեն ինչ։ Թուրքը առաջինը հենց ձեր հետևից է գալու, քանի որ , ի տարբերություն ձեզ, նա տարածքի կռիվ է անում, ոչ թե փողի․․․
 
 Ի դեպ, ոչ մեկ ձեզ ու մեզ չի փրկելու, մեր միակ փրկիչը Հայոց բանակն է, մի գլխատեք բանակը ձեր անողնաշար կադրային քաղաքականությամբ․․․»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play