Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը


Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր աշխատողների՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստի հանձնման պահանջը

  • 27-08-2021 18:09:44   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում բոլոր տնտեսվարողների համար իրենց աշխատակիցների կողմից երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի ներկայացման պահանջը, ՀՀ կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահաիտ Ավանեսյանը։
 
Ըստ նրա՝ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ աշխատակիցը, քաղաքացին պատվաստված է, հղի է կամ ունի հստակ հակացուցումներ՝ պատվաստումն իրականացնելու:
 
Ավանեսյանը քաղաքացիների հորդորեց զգոն լինել և դիմակ դնել։
 
«Այս պարզ միջոցառումն իսկապես օգնում է ժամանակի ընթացքում արագ ազդել հիվանդացության տեմպի վրա: Եթե պատվաստումը՝ որպես կանխարգելիչ միջոցառում, որոշակի ժամանակ է պահանջում՝ առաջին, երկրորդ դեղաչափն ընդունելու առումով, ապա դիմակները այս պահին շատ մատչելի և գործուն մեխանիզմ են, որպեսզի մենք հնարավորինս զսպենք հիվանդացության աճը»,- ասել է նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play