Պետք է ազգովին պատրաստ լինել մեծ հայրենական պատերազմի. Արմեն Այվազյան


Պետք է ազգովին պատրաստ լինել մեծ հայրենական պատերազմի. Արմեն Այվազյան

  • 28-08-2021 16:13:53   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում գրում է

«Ադրբեջանական ագրեսիան շարունակվում է ամենօրյա ռեժիմով։ Յուրաքանչյուր պահի կարող է տեղի ունենալ խոշոր ներխուժում այս կամ այն ուղղությամբ։ Պետք է ազգովին պատրաստ լինել մեծ հայրենական պատերազմին։ Ուստի և այսօր Հայաստանում ամենաառաջնային խնդիրն արդյունավետ համընդհանուր ինքնապաշտպանական համակարգի ստեղծումն է, այդ թվում՝ բոլոր համայնքներում աշխարհազորային մեծաթիվ ստորաբաժանումներ կազմավորելու, զինելու և վարժեցնելու, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքները շուտափույթ կարգի բերելու միջոցով։
 
Քանի դեռ և՛ փաշինյանական իշխանությունը, և՛ քոչարյանասերժական խորհրդարանական ընդդիմությունն ափաշկարա անտեսում և շրջանցում են Հայաստանի ինքնիշխանության և բուն լինելիության այս իրական պաշտպանական երաշխիքները, չի կարելի վստահություն տածել ո՛չ առաջին ուժի, ո՛չ էլ երկրորդի նկատմամբ։ 
 
Հ.Գ. Ընդ որում, եթե իշխանության առաջին դեմքն ամեն օր հարթակի վրա է՝ խոսում և հիպնոսացնում է իրեն դեռևս հավատացող զանգվածին, պաշտոնական ընդդիմության առաջնորդ համարվող Ռ. Քոչարյանն ամենակրիտիկական պահերին անգամ ծպտուն չի հանում՝ ամբողջությամբ նախաձեռնությունը և առավելությունը փոխանցելով Փաշինյանին։ Սա արվում է միտումնավոր, թե՞ անգիտակցաբար։ Ո՞րն է պատճառը՝ ասելիք չունենալը, թե՞ «վերևից» հրահանգ չստանալը։ Ճիշտն ասած, պատասխանն ինձ բոլորովին չի հետաքրքրում, որովհետև արդյունքը նույնն է՝ Փաշինյանն ազատորեն հանձնում է այն, ինչ ուզում է (ինչն իրեն հանձնարարված է)՝ օգտվելով «ընդդիմության» անատամ և անարդյունաբեր գործելակերպից»: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play