2-ամյա երեխան ցած է ընկել պատուհանից. նրան տեղափոխել են հիվանդանոց

2-ամյա երեխան ցած է ընկել պատուհանից. նրան տեղափոխել են հիվանդանոց

  • 30-08-2021 20:23:27   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 28-ին «Ապարան» բժշկական կենտրոնից  ոստիկանության Ապարանի բաժին ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանություն  նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «Կատատրավմա, աջից 6-րդ, 8-րդ կողերի կոտրվածք աննշան տեղաշարժով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խուբը՝ համայնքային ոստիկանության  բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ  երեխան Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 2-ամյա Նասսեր  Խ.-ն է, ով իվանդանոց է տեղափոխվել Արագած գյուղում գտնվող «Արագած»   հյուրանոցային համալիրից:  Պարզվել է, որ երեխան մոր հետ կանգնած են եղել Արագած գյուղի Կենտրոնական 6 հասցեում գտնվող նշված հյուրանոցի 2-րդ հարկի պատուհանի մոտ, որի ժամանակ, ըստ մոր՝ Վադիդա Ֆ-ի՝ երեխան պատահաբար, վայր է  ընկել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

 

 

Նոյյան տապան   -   Իրավունք