Փոքր գյուղերում ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ են ստանում


Փոքր գյուղերում ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ են ստանում

  • 30-08-2021 21:23:01   | Հայաստան  |  Հասարակություն

Փոքր գյուղերում  ուսուցիչներ կան, ովքեր հավաքարարից ցածր աշխատավարձ  են ստանում։
 
Երբ գալիս է սեպտեմբերը, մեր դարդերը նորից զգացնել են տալիս։ Կար ժամանակ, որ  գյուղերի  հանրակրթական դպրոցների ուսուցիչներին  հարսանիք չէին հրավիրում, քանզի ցածր աշխատավարձի պատճառով  նրանք կարգին նվեր չէին կարող  տալ։  Հիմա նույն վիճակն  է։ Ճապոնիայի վարչապետին հարցնում են իրենց երկրի հաջողության գաղտնիքը։ Նա պատասխանում է, որ իրենք ուսուցչին տալիս են կայսեր չափ պաշտամունք,  պատգամավորի չափ աշխատավարձ եւ նախարարի չափ լիազորություններ։
Հայ ազգի  ներկայիս գեդրադացիայի պատճառներից մեկն էլ այն է, որ ուսուցիչների ցածր աշխատավարձի պատճառով լավագույն կադրերը եւ  տղամարդ մանկավարժները   խուսափում են հանրակրթական դպրոցներում աշխատելուց, դպրոցներում հիմնականում  աշխատում են կին ուսուցիչներ, ովքեր  գիտելիքներ տալուց զատ իրենց աշակերտ տղաներին  իրենց նման,այսինքն՝ որպես կին են  դաստիարակում։
 Փոքր գյուղերի դպրոցներում երկկոմպլեկտ, որոշ տեղերում՝  եռակոմպլեկտ դասարանների աշակերտները տուժում են,քանզի շնորհալի  ուսուցիչն անգամ  երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններում անկարող է   կրթությունն  ու դասիարակությունն արդյունավետ իրականացնել։ Փոքր գյուղերի դպրոցներում փոքրաթիվ աշակերտների , դրա հետեւանքով՝ դպրոցում  քիչ դասաժամերի պատճառով ուսուցիչներ  կան,ովքեր ստանում են 60-65 հազար դրամ աշխատավարձ, այսինքն՝ ավելի քիչ, քան հանրապետությունում ընդունված նվազագույն  աշխատավարձ՝ 68 հազար դրամ ստացող  դպրոցի հավաքարարը։ Մեծ  բնակավայրերի, քաղաքների դպրոցների դասարաններն էլ հաճախ 30-35 աշակերտ են ունենում, ինչը շատ դժվարեցնում է ուսուցման  գործը։
 
լրագրող
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play