Էրեբունիի թաղապետը հրաժարական է տվել

Էրեբունիի թաղապետը հրաժարական է տվել

  • 01-09-2021 11:48:40   | Հայաստան  |  Հասարակություն

Սիրելի՛  էրեբունցիներ, մոտ երեք տարի առաջ  մենք միասին  սկսեցինք աշխատել, պլաններ կազմել ու կյանքի կոչել  տարբեր ծրագրեր ու վստահ եմ ՝ այսուհետ նույնպես  այդ բարի ավանդույթներն ու  լավ  նախաձեռնությունները շարունակական են լինելու՝  ի  նպաստ Էրեբունու բարօրության։   
Ես փորձել եմ  բոլոր  նախաձեռնությունների հիմքում դնել օրենքը և գործել բացառապես այդ տիրույթում,  ստեղծելով  նորը՝ զարգացնելով  հինը։
Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել իմ  բնակիչներին, աշխատակազմին, մեր հավատարիմ գործընկերներին։ 
Սիրելի՛ էրեբունցիներ, դիմում եմ ներկայացրել դադարեցնելու իմ լիազորությունները՝  որպես վարչական շրջանի ղեկավար։ 
Ցանկությունս մեկն է՝   խաղաղություն մեր երկրին:
 
Էրեբունի վարչական շրջանի ղեկավար 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն