Հայաստանը եղել է, կա և շարունակելու է ապրել, քանի դեռ առյուծ որդիներ ունի. Ռուզան Ասատրյան

Հայաստանը եղել է, կա և շարունակելու է ապրել, քանի դեռ առյուծ որդիներ ունի. Ռուզան Ասատրյան

  • 01-09-2021 21:18:02   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի  2-ին Արմավիրի  Տիգրան Մեծի  անվան  Ռազմամարզական վարժարանը  նշում  է Հայոց  պատմական  Արցախ  նահանգի  ազատագրության  30-ամյակը: Ով ինչ ուզում  է  ասի  Արցախի,  Նախիջևանի   ու Գարդմանի  մասին,  էթնիկ  հայկական  արյուն կրող  հայերիս  համար, նրանք մնում են, որպես  հայ ազգի   բռնագրավված  կենսատարածքներ...
Հարգարժան Կորյուն Ղումաշյան. Արցախի յուրաքանչյուր մի թիզ հողը բռնագրավումից ազատագրելու համար դուք  ձեր  մարտական ընկերների հետ արյուն եք թափել, որի կուտակումն այսօր Եռաբլուրից մեծ լեռ է դարձել:
 
Ողջունում  եմ Ձեզ  և  Ձեր  մարտական  բոլոր  ընկերներին  և  գլուխ  խոնարհում  մարտիրոսված  հերոսների  հիշատակին: Հայաստանը եղել  է, կա  և  շարունակելու  է  ապրել. քանի Ձեր նման   առյուծ  որդիներ  ունի...
 
Շնորհակալություն ձեզ, որ մշտապես անհաղորդ մնացիք հայ հերոսներին պարտադրված պարտությանը և շարունակում եք մնալ ձեր  հաստատուն  կարծիքին՝ գործով, էությամբ.  հայրնասիրական  ուժերի  համախմբմամբ, սերնդի  ռազմահայրենասիրական  դաստիարակությամբ.  որպես հայի պաշտպան   զինվոր  ու հրամանատար:
 
գրող - հրապարակախոս
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական