Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը


Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը

  • 01-09-2021 21:07:14   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch):
 
Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:
 
«Թվիթերի» էջում կազմակերպությունը գրել է, որ կամուրջն ավերվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո գետի հատվածում արվող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ: Ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է անում՝ փոխելու համար Իշխանագետի հունը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play