Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է. խափանման միջոցը` կալանք


Հետախուզվող քրեական հեղինակությունը հայտնաբերվել է. խափանման միջոցը` կալանք

  • 01-09-2021 22:58:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Ոստիկանությունը հայտնում է, որ հետախուզվողի վերաբերյալ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկությունն իրացվեց Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ համատեղ:
 
«Օգոստոսի 30-ին, ժամը 17.10-ին, Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղում հաշվառված 35-ամյա տղամարդը հայտնաբերվեց Բյուրականում և բերման ենթարկվեց բաժին: Նա մեղադրվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար:
Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով` քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան ունեցող 35-ամյա տղամարդը ղեկավարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորում, որի անդամների հետ այս տարվա սկզբին կազմակերպել և իրականացրել է մի քաղաքացու առևանգում: Քաղաքացուն, աչքերը կապած, տարել են անհայտ ուղղությամբ, նրա նկատմամբ գործադրել են ֆիզիկական բռնություն, պահանջել ու շորթման եղանակով ստացել են առանձնապես խոշոր չափի գումար:
Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է Ոստիկանության հաղորդագրությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն