Պահեստազորի հավաքի երկրորդ փուլ կանցկացվի՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը


Պահեստազորի հավաքի երկրորդ փուլ կանցկացվի՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը

  • 02-09-2021 16:59:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի կառավարությունը այսօր որոշում ընդունեց Զինված ուժերի պահեստազորի հավաքի երկրորդ փուլ անցկացնելու մասին, կրկին 3 ամսով, այս անգամ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, հայտնում է Ազատություն ռադիոկայանը
 
Առաջին փուլով պահեստազորի առաջին եռամսյա հավաքը այժմ ընթացքում է, դրան մասնակցում է շուրջ 2000՝ բանակից տարիներ առաջ զորացրված մարդ։ Վարժանքների երկրորդ փուլին մասնակցելու է մինչև 869 քաղաքացի՝ շարքայիններ, ենթասպաներ ու սպաներ։
 
Պաշտպանության նախարարությունը ներկայացրած հիմնավորմամբ նշում է, որ հավաքների նպատակը «պահեստազորի ռազմական ունակությունների կատարելագործումն է, մասնագիտական վերապատրաստումն է», հավելում է, որ զինված ուժերը վերջին տարիներին համալրվել է նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև իրականացվում են կառուցվածքային բարեփոխումներ, ինչի համար անհրաժեշտ է վերապատրաստել պահեստազորին։ Բացի այդ, նշվում է, որ անհրաժեշտ են համարում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ, ինչի համար պահեստազորի վերապատրաստման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և հետագա տարիներին ընդգրկելու է նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ:
 
Պահեստազորի վերապատրաստման անհրաժեշտություն Հայաստանում առաջացավ անցած տարվա 44-օրյա պատերազմից հետո, երբ հայտնի դարձավ, որ մարտի դաշտում բազմաթիվ խնդիրներ էին առաջացել պահեստազորին առնչվող։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play