Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ական պատգամավորների վրա. «Հրապարակ»


Արցախում զոհվածների հարազատները քարերով հարձակվել են ՔՊ-ական պատգամավորների վրա. «Հրապարակ»

  • 02-09-2021 18:30:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

hraparak.am Երեկ ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել Արցախ ժամանած ՔՊ-ական պատգանավորների հետ: Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարերով մտել են Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոց, որտեղ հանգրվանել են ՔՊ-ական պատգամավորները, որպեսզի ջարդեն նրանց գլուխը:
 
Զոհվածների հարազատները վրդովված են եղել ՔՊ-ականների այցից Արցախ, և հայտարարել են, որ իրենց զավակների կորստի մեջ հենց նրանք են մեղավոր, ուստի նրանք իրավունք չունեն ոտք դնելու Արցախ: Միջադեպը հարթել է Արցախի ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը, որը բանակցել է զոհվածների հարազատների հետ և համոզել կտրուկ քայլերի չդիմել:
 
Նշենք, որ Արցախ ժամանած ՔՊ-ական պատգամավորների յոթհոգանոց խմբին պետության հաշվին ՊՊԾ անվտանգության 12 աշխատակից է ուղեկցում: Փաստորեն, կանխատեսել են, որ այստեղ ևս մարդիկ կգտնվեն, որոնք չեն հանդուրժի այն, ինչ իրենք արել են Արցախի և իրենց զավակների հետ և կցանկանան դա որևէ կերպ արտահայտել, օրինակ` քարերով կհարձակվեն իրենց վրա:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը