Հրաշքով ետ գային օրերը, տեսնեի քեզ, տղաս...


Հրաշքով ետ գային օրերը, տեսնեի քեզ, տղաս...

  • 02-09-2021 21:35:06   | Հայաստան  |  Հասարակություն

Երկու տարի առաջ այս օրը Դավիթը լուսանկարվել է դպրոցում։ 2019 թ. սեպտեմբերի երկուսին։ 12-րդ դասարանցի պատանին իր բազմաթիվ պայծառ երազանքներով ու ծրագրերով...  
 Բայց սկսվեց պատերազմը... Եվ նա, թողած երազանքները, գնաց մարտի...
Հրաշքով ետ գային այդ օրերը, և ես մտնելով թիվ 170 դպրոց տեսնեի քեզ, տղաս, այլ ոչ թե լուսանկարներ կամ հուշաքար...
Դավիթ ջան, ուսուցիչներդ ասում են, որ ամեն դասարան մտնելիս ձեր նստարաններին տեսնում են քեզ ու քեզ նման հերոս ութ դյուցազուններին, նրանք էլ ձեր մայրերի նման զգում են  ձեր ներկայությունը, ձեր հավերժ ներկայությունը...
Խոնարհումս, տղաս...
 
Զինվորի մայր
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն