Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին


Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին հաղթեց Ֆարերյան կղզիների հավաքականին

  • 02-09-2021 20:40:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանին ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն վիճակագրական առավելությունը Հայաստանի ընտրանու օգտին էր: Հայաստանի ընտրանին հանդիպման հաշիվը բացեց խաղի 39-րդ րոպեին, երբ Նարեկ Գրիգորյանը ստանալով գնդակն, այն շեշտակի հարվածով ուղարկեց մրցակցի դարպասը:
 
Երկրորդ կեսում Հայաստանի երիտասարդական ընտրանին ուներ տարածքային առավելություն և այդ առավելությունը գոլի վերածեց 83-րդ րոպեին, երբ նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացեց Միքայել Միրզոյանը: Հայաստան-Ֆարերյան կղզիներ` 2:0:
 
Երիտասարդական ընտրանին որակավորման փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 7-ին` արտագնա խաղում մրցելով Ուկրաինայի ընտրանու հետ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը