Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում ՌԴ ներկայացուցչություն բացելու մասին


Պետդումայի պատգամավորը Ստեփանակերտում ՌԴ ներկայացուցչություն բացելու մասին

  • 02-09-2021 20:46:24   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am Արցախի հանրային հեռուստատեսությունը Արցախի անկախության օրվա առթիվ առցանց հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ: Պատասխանելով Ռուսաստանի դերի վերաբերյալ հարցերին ՝ Զատուլինը երկար ժամանակ փորձում էր արդարացնել Մոսկվայի քաղաքականությունն Արցախում: Վերջում լրագրողը հետաքրքրվեց՝ Ռուսաստանը մտածու՞մ է Ստեփանակերտում դիվանագիտական ​​ներկայացուցչություն բացելու մասին:
 
«Սա կարող է խնդիրներ առաջացնել Բաքվում, քանի որ մենք պաշտոնապես ճանաչել ենք Ադրբեջանը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում», ասել է Զատուլինը: Դրանով ամեն ինչ ասված է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը