Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ


Երեւանը «ագրեսիվ անջատողականություն» է հրահրում. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

  • 02-09-2021 20:50:38   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am «Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ռևանշիստական հայտարարությունները վկայում են, որ Երևանը չի հրաժարվում Ադրբեջանի հանդեպ որդեգրած ագրեսիվ քաղաքականությունից», - մեկնաբանելով Հայաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի՝ ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցը, այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։
 
«Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում ագրեսիվ անջատականություն գրգռելով՝ Հայաստանի արտգործնախարարը բացահայտորեն վկայում է, որ իր երկիրը չի հրաժարվել ագրեսիվ քաղաքականությունից, իսկ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը», որի մասին խոսում է Միրզոյանը, պարզապես կեղծիք է», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play