Ադրբեջանցի մասնագետների հաշվարկներով՝ Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի


Ադրբեջանցի մասնագետների հաշվարկներով՝ Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի

  • 03-09-2021 10:46:07   |   |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ղարաբաղն ականներից մաքրելու համար կպահանջվի 13 տարի, հայտարարել է Ադրբեջանի ականազերծման պետական գործակալությունը։
 
Ադրբեջանցի մասնագետների հաշվարկով՝ վերջին պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում և շրջակա շրջաններում ականապատված է մոտ 14 հազար քառակուսի կիլոմետր։ Դրանք ականազերծելու համար նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է այս տարի բյուջեից 60 միլիոն դոլար տրամադրել։
 
Պաշտոնական հաղորդագրությունը նշում է, որ ադրբեջանցի սակրավորներին օգնում են թուրք մասնագետները, ինչպես նաև ռուս խաղաղապահները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play