ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով


ԼՂ կարգավորման շուրջ պայմանավորվածությունները հաջողությամբ իրականացվում են. Լավրով

  • 03-09-2021 15:10:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում:
 
«Խոսելով անցած տարվա մասին՝ մենք չենք կարող չխոսել մեր ջանքերի, առաջին հերթին մեր նախագահի ջանքերի մասին Հարավային Կովկասում պատերազմական գործողությունները դադարեցնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ պայմանավորվածությունների հասնելու հարցում:
 
Դրանք հիմա հաջողությամբ իրականացվում են մեր նախարարության, պաշտպանության նախարարության ներգրավմամբ, ինչպես նաև մեր տնտեսական բլոկի մասնակցությամբ, որն ապահովում է բանակցություններն այդ տարածաշրջանում բոլոր կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակման շուրջ»,- ասել է Լավրովը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը