Հայ-թուրքական հարաբերությունների մոտիկ անցյալից


Հայ-թուրքական հարաբերությունների մոտիկ անցյալից

  • 03-09-2021 17:03:18   | Հայաստան  |  Մեկնաբանություն

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախկին ղեկավար, Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Հայ-թուրքական հարաբերությունների մոտիկ անցյալից
 
1991թ. ապրիլին ԽՍՀՄ-ում Թուրքիայի դեսպան Վոլկան Վուրալը երեքօրյա պաշտոնական այց է կատարում Երևան: Պաշտոնապես ԽՍՀՄ կազմում գտնվող սակայն արդեն անկախությանը ճանապարհը բռնած Հայաստան Վուրալի այցը, առաջին բարձրակարգ թուրք պաշտոնյայի այցելությունն էր 70 տարիների ընթացքում:
 
Դեսպան Վուրալի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը ասաց. «Հայաստանը փոփոխվում է և այս նոր աշխարհում մենք պետք է նաև աշխարհայացքով հարևան պետություններ լինենք: Մենք ցանկանում ենք բարեկամներ դառնալ: Մենք պատրաստ ենք փոխշահավետ ցանկացած համագործակցու-թյան: Հայաստանը Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջներ չունի»:1
 
Թուրքիա վերադառնալուց հետո Դեսպան Վուրալը թուրքական Հյուրիեթ թերթին ասաց. «Ես կարող եմ ասել, որ ներկայիս հայկական ղեկավար մարմինների որդեգրած նոր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ ժամանակակից է և բխում է երկու ժողովուրդների շահերից»:2
 
Հայկական Ազգ օրաթերթը մանրազնին հետևում էր հայ-թուրքական հարաբերությունների մասին թուրքական մամուլի անդրադարձերին և ԼՂ խնդրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը: 1991 մայիսին Ազգ-ն իր համարներից մեկում խորը կասկածամտությամբ, եթե չասենք ընդդիմությամբ, քննադատում էր հայ-թուրքական հարաբերություններին առնչվող թուրքական մամուլի տեսակետները.
 
«Լրագրողներից մեկն անգամ հայտարարեց, որ որպես նախապայման հայերը պետք է հայտարարեն, որ որևէ տարածքային պահանջ չունեն Թուրքիայի նկատմամբ: Մեկ այլ լրագրող ասում է, որ կարիք չկա Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատել քանի դեռ Թուրքիայի «եղբայրական» Ադրբեջանը շրջափակում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի խնդրի կապակցությամբ»:3
 
Հունիսին թուրքական Միլիյեթ թերթի համարներից մեկում նման մտահոգություններ հնչեցին, երբ Վուրալի հետ հանդիպման ժամանակ Տեր Պետրոսյանը որևէ բառ չարտասանեց Թուրքիայի նկատմամբ որևէ տարածքային պահանջի բացակայության մասին: Ավելին, թերթը նշել էր, որ. «(Տեր Պետրոսյանը) չվարանեց ամբարտավան կերպով ասել, որ Ղարաբաղի հարցին արտաքին ամեն միջամտություն դժվարացնում է դրա լուծումը: Նա անգամ կոչ արեց Թուրքիային, որ զորավիգ չկանգնի Ադրբեջանին, այսինքն կոչ էր անում նրան դավաճանել եղբորը»:4 
 
1. Nezavisimaya Gazeta (Russian newspaper), 14.05.1991.
2 Hurriyet, 02.05.1991.
3 Ազգ, հունիս 8, 1991
4 Ազգ, հունիս 8, 1991
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play