Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը կդիմավորի խոցելիության ու կազմալուծման աննախադեպ մի կարգավիճակով


Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը կդիմավորի խոցելիության ու կազմալուծման աննախադեպ մի կարգավիճակով

  • 03-09-2021 16:14:16   | Հայաստան  |  Մեկնաբանություն

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
«Պետական ու համազգային խորագույն ճգնաժամը հաղթահարելու միակ ու անփոխարինելի միջոցը տակավին շարունակում է մնալ Ազգային համերաշխության կառավարության կազմումը։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունն իր 30-ամյակը կդիմավորի խոցելիության ու կազմալուծման աննախադեպ մի կարգավիճակով։ Ազգային ժողովում շշակռիվը այս մահացու ու վտանգավոր ճգնաժամի հետագա խորացման լոկ նախերգանքն է․․․
 
Հայրենիքում ու Սփյուռքում կան անհատներ, որոնք կկարողանան ստանձնել պատմական կարևոր այդ հանձնառությունը և ի վիճակի կլինեն հայությունը դուրս բերել այս ահագնացող ու վտանգավոր իրավիճակից։
Անհերքելի է, որ ներկա իշխանությունները բոլոր առումներով տապալել են պետական կառավարման իրենց հանձնառությունը, որի բացասական ու քայքայիչ հետևանքները, որևէ լեգիտիմացման հիմք չի տալիս իրենց հետագա կառավարման համար, լինի դա շինծու-մանիպուլատիվ հեղափոխության, կամ համաժողովրդական ընտրություններում ձայների մեծամասնություն հավաքելու եղանակով։
 
Պետական համակարգը վնասված է թե գանգուղեղից, թե ողնաշարից։ Սա պետք է հասկանան ներկա կառավարիչներին հավաքագրած և նրանց ուղղորդող ուժերը, լրջորեն գիտակցելով ճակատագրական զարգացումների անդառնալիության անխուսափելիությունը։
 
Յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր շաբաթվա կորուստը էլ ավելի դժվար է դարձնելու պետության առողջացման հավանականությունը։ Իսկ սա մեր ապագայի հարցն է, որը մնում է մշուշապատ վիճակում։ Հավասարապես քննադատության են արժանի բոլոր նրանք, ովքեր տապալել են պետականության կայացման ու հզորացման գործընթացը։ Հայաստանը Հանրապետությունը ներկայումս կարելի է բնորոշել որպես վտանգված և կազմալուծված պետականություն, իսկ դրա համար անխուսափելիորեն պետք է լինեն պատժվողներ։ Այլապես ապագան մեզ համար հնչելու է լոկ որպես դատարկ հասկացություն․․․ 
 
Եկեք ազգովի գիտակցենք, որ գտնվում ենք մեր պատմության վճռորոշ ու օրհասական ժամանակափուլում, որը պահանջում է անհապաղ գործել ու վերականգնել հավատքը հայկական պետականության հանդեպ․․․»:
 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play