ՌԴ կառավարական կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը


ՌԴ կառավարական կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը

  • 03-09-2021 16:25:53   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը


 

Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման  և համալիր սպասարկման  ծառայությունների մատուցման համար:
 
Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
 
Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:
 
Պատվերի ընդհանուր արժեքն է 151 միլիոն 414 հազար 88 ռուբլի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը