Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն 12-ժամյա ռեժիմով


Հայ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն 12-ժամյա ռեժիմով

  • 03-09-2021 19:38:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

այ-վրացական սահմանային անցակետերը սեպտեմբերի 3-ից կաշխատեն ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:
 
Նշվում է, որ սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10:00-22:00 ընկած ժամանակահատվածում։
 
«Տեղեկացնում ենք նաև, որ ս․թ․ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը