Ադրբեջանյան տելեգրամյան ալիքներում հայատյացության ալիք է բարձրացել. Իշխանություններին կոչ են անում «հակաահաբեկչական օպերացիա» սկսել


Ադրբեջանյան տելեգրամյան ալիքներում հայատյացության ալիք է բարձրացել. Իշխանություններին կոչ են անում «հակաահաբեկչական օպերացիա» սկսել

  • 03-09-2021 20:35:37   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

pastinfo.am Ադրբեջանում հայատյացության նոր ալիք է բարձրանում։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներն իշխանություններին կոչ են անում Արցախի խաղաղ բնակչության դեմ «Հակաահաբեկչական օպերացիա» սկսել, որտեղ գեներալ Մուրադովի գլխավորությամբ գտնվում են ռուս խաղաղապահները։
 
Նրանք պաշտպանում են ադրբեջանցի այն զինվորին, որն անօրինական կերպով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը, դեռ մի բան էլ մտել է խաղաղ բնակիչների տուն և սպառնացել երեխաներին։
 
Ադրբեջանական տելեգրամյան ալիքները հակահայկական գրոհ են սկսել՝ սպառնալով, որ եթե իրենց մոտ հայ զինվոր հայտնվի, ապա նրանք ՌԴ խաղաղապահների միջոցով այլևս ազատ չեն արձակելու նրանց։
 
«Արդեն մեկ շաբաթ է, ինչ հայ ահաբեկիչներն անօրինական կերպով գերի են վերցրել Ադրբեջանի զինվորին և մինչև հիմա խաղաղապահները ոչինչ չեն արել, որ ազատ արձակեն նրան։
 
Այս պահից սկսած ցանկացած հայ ահաբեկիչ, որը կընկնի Ադրբեջանի ձեռքը, այլևս չի փոխանցվի ՌԴ խաղաղապահներին։
Բացի այդ, դիմելով իշխանություններին, մենք ցանկանում ենք հակաահաբեկչական օպերացիա՝ ազատ արձակելու գերի ընկած ադրբեջանցի զինվորին»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը