Sony-Ն Նախատեսում Է Մշակել Այնպիսի ԱԲ, Որը Մինչև 2050 Թվականը Կարժանանա Նոբելյան Մրցանակի


Sony-Ն Նախատեսում Է Մշակել Այնպիսի ԱԲ, Որը Մինչև 2050 Թվականը Կարժանանա Նոբելյան Մրցանակի

  • 04-09-2021 12:12:27   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ita.am. Վերջին տարիներին արհեստական բանականության և մեքենայական ուսուցման համակարգերի (Artificial intelligence/Machine learning) շնորհիվ գիտության ամենատարբեր բնագավառներում՝ գենետիկայից մինչև բժշկություն ու համակարգչային գիտություններ, գրանցվել է աննախադեպ առաջընթանց։ Այս ամբողջ ընթացքում AI/ML համակարգերը մեծամասամբ օգտագործվել են հսկայական ծավալով տվյալների մշակման ու հաշվարկներ կատարելու համար։ Ստեղծված համակարգերից գրեթե ոչ մեկն ի զորու չէ ինքնուրույն ղեկավարել հետազոտությունը։ 
 
Sony ընկերության Համակարգչային գիտությունների լաբորատորիաների (Sony Computer Science Laboratories) գործադիր տնօրեն Հիրոակի Կիտանոն հայտնել է, որ պատրաստվում է փոխել այս իրավիճակն ու մշակել այնպիսի ԱԲ, որը կկարողանա ինքնուրույն ղեկավարել հետազոտությունները և ոչ միայն։ Կիտանոն նախատեսում է սկսել Nobel Turing Challenge-ը, որի նպատակն է մշակել այնպիսի խելացի ԱԲ, որը կարժանանա Նոլելյան մրցանակի։ Կիտանոյի ներկայացրած ծրագրի համաձայն, դրա համար կպահանջվի մոտ 30 տարի և մինչև 2050 թվականը ԱԲ գիտնականը (AI Scientist) իր գիտական ձեռքբերումների ու գյուտերի համար կարժանանա այդ հեղինակավոր պարգևին։
 
Ըստ Կիտանոյի՝ ԱԲ-ն կկատարի գիտության ու տեխնոլոգիայի բնագավառներում հիմնովին նոր հայտնագործություններ։ Առանցքային խնդիրներից մեկն այն է, որ ԱԲ-ն չբացահայտի այն, ինչ գիտնականներն արդեն գիտեն և չընդօրինակի մարդկային միտքն ու նմանվի վերջինիս։ Նախագծի տեսլականը «ինքնին գիտական հայտնագործությունների վերաձևակերպումն է և դրանց այլընտրանքային ձևի ստեղծումը»։
 
«Նախագծի արժեքը այնպիսի համակարգերի ստեղծումն է, որոնք կարող են անընդմեջ և ինքնուրույն հայտնագործություններ կատարել։ ԱԲ-ն կառաջադրի հնարավորինս շատ վարկածներ և դրանք արդյունավետորեն կստուգի, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել խոշոր հայտնագործությունների»,- նշել է Կիտանոն։
 
Այսօրվա ԱԲ համակարգերը տասնամյակների գիտական ​​հետազոտությունների և փորձերի արդյունք են՝ սկսած 1950 թվականից, երբ Ալան Թյուրինգը հրատարակեց իր հիմնական՝ «Հաշվողական տեխնիկա և բանականություն» աշխատությունը։ Ժամանակի ընթացքում այս համակարգերը գիտական շրջանակների հետաքրքրության առարկա լինելուց վերածվել են տվյալների մշակման և վերլուծության կենսական գործիքների։ Nobel Turing Challenge-ի շրջանակներում ստեղծված ԱԲ-ն կարող է անճանաչելիորեն փոխել այս իրավիճակը՝ ԱԲ համակարգերը զուտ գործիք-ուղեղ լինելուց վերածելով ղեկավար-ուղեղների։
 
Առավել մանրամասն՝ այստեղ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play