Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար


Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթն օգտագործելու համար

  • 04-09-2021 17:30:17   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին` երկրի  կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը օգտագործելու համար:
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
 
Ադրբեջանական կայքերը նշում են, որ ռուսական կողմը դա բացատրել է «որպես տեխնիկական վրիպակ», սակայն այն մինչ այժմ չի վերացվել:
 
ՌԴ կառավարության միասնական տեղեկատվական համակարգի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման  և համալիր սպասարկման  ծառայությունների մատուցման համար:Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.
 
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված  ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը