Թուրքիայում 6 մարդ զոհվել է գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով


Թուրքիայում 6 մարդ զոհվել է գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով

  • 04-09-2021 19:45:30   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

hetq.am Վեց մարդ զոհվել, ևս յոթը վիրավորվել է Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգաս քաղաքում միկրոավտոբուսի և գնացքի բախման հետևանքով։ Այդ մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերությունը։ 

Վերջինիս տվյալներով՝ ծառայողական միկրոավտոբուսը երկաթուղային գծանց է դուրս եկել բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ։ Վարորդը չի կարողացել ոչինչ ձեռնարկել։ Նշվում է, որ միկրոավտոբուսում եղել են բանվորներ։ 
 
Վիրավորները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։ 
 
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Թուրքիայի Սիդե քաղաքում ռուս զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել էր, որի արդյունքում զոհվել էր 4 մարդ։ Ավտոբուսը ռուս զբոսաշրջիկներին Քոնաքլը գյուղից տեղափոխում էր Անթալիայի օդանավակայան, որոնք ZF6394 թռիչքով պետք է մեկնեին Սամարա։ Ընդհանուր առմամբ ավտոբուս եղել էր 22 ռուսաստանցի, որոնցից 9-ը՝ երեխաներ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play