Երևանում պետք է վերացնել քուչից ու գետնից առևտուր անելու էս խայտառակությունը... Նորայր Նորիկյան


Երևանում պետք է վերացնել քուչից ու գետնից առևտուր անելու էս խայտառակությունը... Նորայր Նորիկյան

  • 04-09-2021 21:24:53   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանում փողոցային առևտուրը եռում է։
Սա լրջագույն խնդիր է, որը տարիներ շարունակ չկարողացան լուծել քաղաքային իշխանությունները՝ անկախ նրանց քաղաքական դիրքորոշումներից ու քաղաքապետի ով լինելուց։
Ինչպիսի արդարացում էլ լինի, ակնհայտ է, որ այստեղ լիակատար ձախողում է։
Բայց հարցերի հարցը նրանում է, թե մենք իսկապե՞ս ցանկանում ենք փոխվել ու դառնալ որակապես այլ հասարակություն, թե՞ ոչ:
Եթե ուզում ենք փոխվել ու փոխել մեր կյանքի որակը, ուրեմն պետք է կարողանանք երբեմն դժվար որոշումներ կայացնել, իսկ դրանցից մեկը քաղաքակիրթ առևտրի կազմակերպումն է։
Երևանի քաղաքապետարանը պարտավոր է աշխատել, ստեղծել առևտրի կազմակերպման քաղաքակիրթ պայմաններ ու վերացնել քուչից ու գետնից առևտուր անելու տարիներ շարունակ գոյություն ունեցող էս խայտառակու թյունը...
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն