Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին


Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութին

  • 06-09-2021 16:44:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ»  ռուսական պատվաստանյութին։  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը:
 
«Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութը հավանության արժանացնելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:
 
Նշվում է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին կոմպոնենտն է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութով պատվաստումը թույլ կտա սահմանափակել կորոնավիրուսի տարածումը և կարագացնի կոլեկտիվ իմունիտետի ստեղծումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Տարածված հաղորդագրության մեջ նշված է, որ 2021 թվականին Հայաստանը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը