Կորոնավիրուսով վարակված 679 հիվանդ ծանր վիճակում է. վերակենդանացման բաժանմունքում ազատ է 15 մահճակալ


Կորոնավիրուսով վարակված 679 հիվանդ ծանր վիճակում է. վերակենդանացման բաժանմունքում ազատ է 15 մահճակալ

  • 06-09-2021 17:44:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակը գրում է. «Վերջին մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված իրավիճակը մեզ մոտ կարծես ավելի է սրվում: Ըստ մասնագետների՝ դա կապված է վիրուսի դելտա շտամով, որը, տարածվելով Հնդկաստանում, արդեն գրանցվել է նաև Հայաստանում:
 
Հիվանդության դեմ ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմում է 1712: Այս մասին «Հայկական Ժամանակին» փոխանցեց առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
 
51 քաղաքացի միացված է թոքային օդափոխման սարքերին, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 135 պացիենտ, 679 քաղաքացու վիճակը ծանր է: Վերակենդանացման 286 մահճակալներից զբաղված են 271-ը:
 
Այսօրվա դրությամբ՝ ժամը 14:00-ի տվյալներով, վերապրոֆիլավորված հիվանդանոցների թիվը կազմում է 4-ը:
 
Սեպտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 245.264-ի, որից 229.559-ը՝ առողջացած, 4924-ը՝ մահվան ելքով:
 
Ըստ առողջապահության նախարարության՝ երեկվա դրությամբ առողջացել է 446, մահացել՝ 13 մարդ:
 
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1.577.162 թեստավորում, երեկ՝ 4307»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play