«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ


«Ֆիզգորոդոկ»-ում շինարարության շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ

  • 06-09-2021 19:37:10   | Հայաստան  |  Իրավունք

Քանի որ լրագրող գործընկերների կողմից հարցեր են հնչում, տեղեկացնում և հաստատում եմ, որ Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ առավելապես հայտնի որպես «Ֆիզգորոդոկ»-ում, շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: 
Քրեական գործը 2021թ. օգոստոսի  30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա  Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով: 
 Քրեական գործն ուղարկվել է ՀՀ  ՔԿ  ԵՔՔՎ  Աջափնյակ  և  Դավթաշեն  վարչական  շրջանների  քննչական  բաժին և արդեն իսկ նախաքննությունն սկսվել է: 
Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝  օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:
 
 
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play