Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Լաչինում


Ադրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են սկսել Լաչինում

  • 06-09-2021 19:49:39   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

pastinfo.am Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն, 44-օրյա պատերազմից հետո Լաչինի շրջանում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, սկսվել են մարտական հրաձգությամբ համատեղ մարտավարական զորավարժություններ:
 
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից։
 
Ադրբեջանա-թուրքական զինծառայողների մասնակցությամբ անցկացվող զորավարժությունների հիմնական նպատակը՝ մարտական գործողությունների ժամանակ փոխգործակցության և մարտական համակարգման բարելավումն է, այդ թվում՝ հրամանատարների հմտությունների զարգացումը ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման գործում:
 
«Հատուկ ուշադրություն է դարձվում բարդ տեղամասերում ժամանակակից ռազմական տեխնիկայի եւ այլ ռազմական տեխնիկայի օգտագործման հմտությունների բարձրացմանը», - ասել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play