Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը


Բարհամ Սալեհը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը

  • 07-09-2021 13:01:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ սեպտեմբերի 6-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին։ Այս մասին նշված է Իրաքում ՀՀ դեսպանատան պաշտոնական կայքում:
 
Երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակներում կատարված արդյունավետ աշխատանքի համար նախագահ Բարհեմ Սալեհը շնորհակալություն է հայտնել Հրաչյա Փոլադյանին:
 
«Նախագահը կարևորել է Իրաքում Հայաստանի դիվանագիտական ներկայության ընդլայնումը, տնտեսական, մշակութային ծրագրերի և նախաձեռնությունների ակտիվացումը, ինչպես նաև ընդգծել է վերջին տարիներին կատարված արդյունավետ աշխատանքը։ Դիվանագետի միջոցով նա իր ջերմագին ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
 
Դեսպան Հր․ Փոլադյանը ջերմ ընդունելության և գնահատանքի խոսքերի համար շնորհակալություն է հայտնել նախագահին: Նա գոհունակությամբ նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում իրաքյան իշխանություններն ու անձամբ նախագահը գործուն աջակցություն են ցուցաբերել Իրաքում ՀՀ դեսպանության ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play