Պուտինը նորից հանգստի է մեկնել Շոյգուի հետ


Պուտինը նորից հանգստի է մեկնել Շոյգուի հետ

  • 07-09-2021 16:41:48   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հեռավոր Արևելք այցից հետո մի քանի օր արձակուրդ է վերցրել և այն անցկացնելու է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, տայգայում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնալ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Նա այնտեղ է Շոյգուի հետ, տեղը չեմ ասի, Սիբիրում է: Սովորական հանգիստ է՝ տայգա, լեռներ, զբոսանք, թարմ օդ և այլն», – ասել է նա:
 
Տեղեկացնենք, որ այս տարվա մարտին Պուտինը հանգիստը նույնպես Շոյգուի հետ էր անցկացրել»:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play