Հայրենիք վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են


Հայրենիք վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են

  • 07-09-2021 20:37:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

pastinfo.am Բաքվից Երևան վերադարձող 2 գերիները անհետ կորած համարվող անզեն զինծառայողներն են. նրանց փոխանակել են կալանավորված ադրբեջանցու հետ
 
Հայաստան են վերադառնում 56 օր անհետ կորած համարվող Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը։
 
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նրանց հայրենիք վերադարձնելու համար Բաքու է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
 
Ինքնաթիռը շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։
 
2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։ Նրան օրեր առաջ հանդիպել էր անձամբ Մուրադովը, ով ավարտել է խաղաղապահ առաքելությունը։
 
Հայրենիք վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն են, որոնց մասին ՊՆ-ն 55 օր հայտնում էր, որ տեղեկություն չունեն:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play