Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ


Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է անցկացնում Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

  • 08-09-2021 14:57:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
 
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։
 
Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը