Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել


Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

  • 08-09-2021 18:14:21   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել
Ինչպես հայտնում են ՀՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից, որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն