Դրմբոնում վերաբնակիչների համար տներ են վերանորոգվում


Դրմբոնում վերաբնակիչների համար տներ են վերանորոգվում

  • 08-09-2021 18:17:04   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքն ունի 370 բնակիչ. պատերազմի ավարտից հետո գյուղից հեռացողներ չեն եղել:
 
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:
 
«Համայնքում վերաբնակեցրել ենք հինգ ընտանիքի՝ 18 հոգով: Այս պահի դրությամբ 3 տուն վերանորոգվում է՝ տեղահանված այլ ընտանիքների տրամադրելու համար: Դպրոցն ունի 83 աշակերտ։ Մանկապարտեզ չի գործում, այս պահի դրությամբ շենքը վերակառուցվում է: Գյուղում գործում են համայնքային կենտրոն, բուժկետ, որոնց շենքային պայմանները լավ են. ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է»,- նշեց Ա. Հակոբյանը:
 
Նա ցավով տեղեկացրեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում մեկ համագյուղացի է զոհվել, չորսն էլ  վիրավորվել են։
 
Խոսելով բնակիչների զբաղվածության մասին՝ մեր զրուցակիցը ասել է, որ բնակչության մեծ մասն աշխատում է «Բեյս մեթալս» ընկերությունում, գյուղացիները  զբաղվում են նաև  անասնապահությամբ, հողագործությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը