Կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվեց Հակոբ Պարոնյան թատրոնին


Կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվեց Հակոբ Պարոնյան թատրոնին

  • 08-09-2021 20:58:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՀՀ կառավարության որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Հարցը ներառված է եղել չզեկուցվող հարցերի թվում:
 
Որոշման համաձայն՝ Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:
 
Հիշեցնենք՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը մշակում էր նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին: Ըստ այդ ծրագրի՝ Կամերայինի շենքն էլ տրամադրվելու է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբին՝ այդպիսով լուծելով այդ երաժշտական կոլեկտիվի շենքի հարցը: 
 
Նախագծին դեմ են ոչ միայն Կամերային թատրոնի անձնակազմը, այլեւ Պարոնյան թատրոնի ղեկավարությունը. միավորումը երկուսն էլ անիրատեսական են համարում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play