Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում


Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում

  • 09-09-2021 10:23:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ եւ համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունակել է իր բնականոն գործունեությունը:
 
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հորդորին` դադարեցնելու բոլոր հակամարտությունները համավարակի ընթացքում, նախորդ տարի Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը ստիպված էին դիմակայել ռազմական ագրեսիայի հետեւանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին:
 
Ալեն Սիմոնյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ միջազգային խորհրդարանական կազմակերպությունները դարձել են կարեւոր հարթակ, որոնց միջոցով խորհրդարանականները կարողանում են ավելի գործուն մասնակցություն ունենալ միջազգային հարաբերություններին:
 
Ավելին, գլոբալ կառավարումն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն պետությունների, այլեւ հասարակական կազմակերպությունների աջակցությունը:
 
ՀՀ ԱԺ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play