Եվրոպական խորհրդի նախագահը կրկին առանձնացրել է Արցախը


Եվրոպական խորհրդի նախագահը կրկին առանձնացրել է Արցախը

  • 09-09-2021 10:45:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Խոսել են Բելառուսի, Աֆղանստանի մասին: Միշելը Twitter- ում գրել է. «Ես վերահաստատեցի աջակցությունը Ուկրաինայի և Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Մենք մտքեր փոխանակեցինք հայ-ադրբեջանական կարգավորման հեռանկարների վերաբերյալ. Դրա համար պետք է վստահության ամրապնդում և երկխոսություն», ավելացրել է Շառլ Միշելը:
 
Այսպիսով, Շառլ Միշելը եւս մեկ անգամ առանձնացրեց Արցախի խնդիրը: Հայտարարելով իր աջակցությունը տարածքային ամբողջականությանը՝ նա հիշատակեց Ուկրաինան և Վրաստանը և չնշեց Ադրբեջանը: Եվրամիությունը Արցախի հարցը չի համարում տարածքային ամբողջականության խնդիր:
 
Միշել-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի հաղորդագրությունում այլ ձեւակերպումներ են․ «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play