122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվեց


122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը ձերբակալվեց

  • 09-09-2021 15:01:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թիվ 122 դպրոցում աղմկահարույց ձայնագրության հետքերով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը։ Նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, «Ազատության»-ը հայտնում են Քննչական կոմիտեից։
 
Ըստ իրավապահների՝ երևանյան դպրոցի տնօրենը ուսուցչին աշխատանքի ընդունելու և մրցույթում հաղթող ճանաչելու գործընթացը կազմակերպելու համար 3 տարի առաջ իր աշխատասենյակում 1500 դոլար կաշառք է պահանջել։
 
Քրեական գործը հարուցվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության հոդվածներով։
 
Ավելի վաղ էլ Կրթության նախարարությունն էր տնօրենին զրկել որակավորման հավաստագրից։
 
Սկանդալի կենտրոնում հայտնված տնօրենը օրերս «Ազատության» հետ զրույցում պնդել էր, որ ինքը որևէ գումար չի պահանջել և չի ստացել, իսկ կաշառք տալու մասին բարձրաձայնած ուսուցիչը հակառակը՝ հայտարարել էր, որ գումարը տվել է, որպեսզի աշխատանքի ընդունվի։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play