Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն


Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն

  • 09-09-2021 18:00:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնումները սեպտեմբերի 9-ին փրկարարական մեկ ջոկատով կրկին շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
 
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) տեղեկացնում է, որ հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
 
 
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև օրս Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1660 աճյուն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play