44-օրյա պատերազմում վիրավորված և ամբուլատոր բուժում ստացողները աջակցության համար դիմումները պետք է ներկայացնեն սահմանված ժամկետում
09-09-2021 20:40:14 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Իրազեկում
ԱՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձինք, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, անհրաժեշտ է փաստաթղթերը հանձնեն մասնագիտացված հանձնաժողովին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը: Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկը տրվել էր, սույն թվականի հուլիսի 5-ին:
Դրամական օգնություն ստանալու համար շահառուները կարող են դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կամ 0479 4-35-65 հեռախոսահամարներին: