ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին


ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

  • 10-09-2021 11:54:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի հանդիպումը։
 
Գևորգ Բաղդասարյանը շնորհավորել է տիկին Շմիդտին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարումն ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների ոլորտում ԵԽ ցուցաբերած աջակցությունը։
 
Հանդիպման շրջանակում մանրամասն քննարկվել են գրասենյակի աջակցությամբ իրականացվող բարեփոխումների ինչպես ընթացիկ ծրագրերը, այնպես էլ մշակվող գործողությունների նոր պլանում ներառվելիք բարեփոխումների նոր ուղղություններ։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ պաշտոնական և աշխատանքային շփումները՝ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
 
ՀՀ գլխավոր դատախազություն
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն