Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

  • 10-09-2021 12:02:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 
Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգեւոր հայր Անդրեաս Իսախանյանը, Վիեննայի Մխիթարյան միաբանության հոգեւոր հայր Պաուլուս Կոջանիանը եւ Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչության բոլոր անդամները:
 
Հայրենակիցների հետ զրույցն ընթացավ Հայաստանին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ: ԱԺ նախագահը պատասխանեց համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
 
 
ՀՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play