Միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին Հայաստանը ներկայացրել է ՍԱՏՄ ղեկավարը


Միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին Հայաստանը ներկայացրել է ՍԱՏՄ ղեկավարը

  • 10-09-2021 15:37:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է ս/թ սեպտեմբերի 7-ից 9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին (փոքր Դավոս):
 
Պարոն Ավետիսյանը ֆորումում հանդես է եկել «Սննդի համակարգերի վերակազմակերպում. ինչպես դադարեցնել սովը և պաշտպանել շրջակա միջավայրը» զեկույցով՝ խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների մասին, դիտարկելով այն որպես աղքատության դեմ պայքարի ազդեցիկ միջոց և բնապահպանական կարևորագույն գործոն:
 
ՍԱՏՄ ղեկավարը առանձին հանդիպումներ է ունեցել Լեհաստանի կառավարող՝ «Օրենք և արդարություն», կուսակցության անդամների, այդ թվում՝ գյուղատնտեսության նախկին նախարար, իսկ այժմ խորհարդարանի՝ Սեյմի, պատգամավոր, գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Յան Կշիշտոֆ Արդանովսկու, ինչպես նաև Եվրամիության գյուղատնտեսական հարցերով կոմիսար Յանուշ Վոյցեխովսկու հետ:
 
Յան Կշիշտոֆ Արդանովսկիի հետ Գեորգի Ավետիսյանը քննարկել է Լեհաստանի Հանրապետություն հայկական սննդամթերք և ոգելից խմիչքներ արտահանելու հնարավորությունները, իսկ Յանուշ Վոյցեխովսկու հետ՝ Եվրամիության երկրներ հայկական գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման հեռանկարներն ու այդ ուղղությամբ համագործակցության հնարավոր ուղիները: 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play