Մեկնարկել են «Զապադ-2021» ռուս-բելառուսական զորավարժությունները


Մեկնարկել են «Զապադ-2021» ռուս-բելառուսական զորավարժությունները

  • 10-09-2021 15:53:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․Ռուսաստանը և Բելառուսը ՆԱՏՕ-ի սահմաններից ոչ հեռու այսօրվանից անցկացնում են «Զապադ-2021» կոդային անվամբ լայնածավալ զորավարժություններ, որոնց մասնակցում են շուրջ 200 հազար զինծառայողներ, 80 ինքնաթիռներ և ուղղաթիռներ, 290 հրասայլ, հրետանու 240 միավոր, մեծ թվով հրթիռային կայանքներ, ինչպես նաև 15 ռազմանավ:
 
Համատեղ զորավարժություններն անցկացվում են Բելառուսի տարածքում, Ռուսաստանի արևմտյան շրջաններում և Բալթյան ծովում:
 
Ռազմական փորձագետների համոզմամբ, «Զապադ-2021» զորավարժությունները Եվրոպայում ամենախոշորն են անցած մի քանի տասնամյակների ընթացքում:
 
ՆԱՏՕ-ն հայտնել է, որ չնայած միջազգային համաձայնություններին, Ռուսաստանն օտարերկրացի զինվորական դիտորդներ չի հրավիրել:
 
Արմեն Քոլոյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play