Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել


Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել

  • 10-09-2021 18:14:18   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա վիրավոր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության և  պետական սահմանային ծառայության համատեղ հայտարարության մեջ:
 
Ադրբեջանական Բոյուք Բահմանլի գյուղի մոտակայքում գտնվող սահմանապահ դիրքի տարածքում սեպտեմբերի 8-ի գիշերը  նկատել են, որ  երեք անհայտ անձ Իրանի կողմից Ադրբեջանի ուղղությամբ խախտել պետական սահմանը: Սահմանախախտները չեն ենթարկվել սահմանապահների նախազգուշացմանը։ Սահմանախախտների փախուստի փորձը կանխելու համար սահմանապահները կրակ են բացել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը վիրավորվել է, իսկ երկուսին հաջողվել է դիմել փախուստի։
 
Ձեռքից վիրավորված սահմանախախտը տեղափոխվել է հիվանդանոց: Նա ներկայացել է որպես 1981 թվականին ծնված Իրանի քաղաքացի Զամանի Միրասկեր Միրագա: Սահմանախախտի մոտ հայտնաբերվել է մոտ 11 կիլոգրամ 770 գրամ  դեղորայքի նմանվող նյութեր: Ադրբեջանի պատկան մարմինները դեպքի մասին տեղեկացրել են իրանական կողմին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը