ՊՆ-ում հավաք-խորհրդակցություն է անցկացվել


ՊՆ-ում հավաք-խորհրդակցություն է անցկացվել

  • 10-09-2021 18:40:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՊՆ վարչական համալիրում կայացել է հավաք-խորհրդակցություն «Զինված ուժերում ինքնասպանությունների դեպքերն ու կանխարգելման ուղիները»  թեմայով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ հաղորդագրությունից: 
 
Ի թիվս ԶՈւ համապատասխան ստորաբաժանումների բարձրաստիճան սպաների, պետական այլ գերատեսչական և հասարակական կառույցների ներկայացուցիչների, հոգեբան-դասախոսների և հոգևոր սպասավորների՝ խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը և պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 
Ողջունելով հավաքի մասնակիցներին՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է, որ պետք է ներդնել առավելագույն ջանքերը զինծառայողների ինքնասպանությունների կանխարգելման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ 
 
Խորհրդակցության ընթացքում օրակարգային թեմային առնչող ելույթներով հանդես են եկել ԶՈւ հոգևոր առաջնորդը, ԶՈՒ ԲՀԱ վարչության սպաները, ռազմական ոստիկանության և զինվորական դատախազության ներկայացուցիչները, մի շարք դասախոսներ, հոգեբաններ և այլոք։ Անդրադարձ է կատարվել զինված ուժերում 2021թ. տեղի ունեցած ինքնասպանության դեպքերի վերլուծությանը, ներկայացվել են կանխարգելման ուղիների վերաբերյալ առաջարկություններ։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play