Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով. Ջանին Վիսլեր


Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով. Ջանին Վիսլեր

  • 10-09-2021 19:17:25   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ermenihaber.am-ը գրում է. «Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։
 
Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, որոնք երկիրը ցանկանում են տանել դեպի  ֆաշիստական բռնապետություն։
 
«Թուրքիայում, անշուշտ, դեռ կա խորհրդարան, սակայն գիտենք, թե որքան պատգամավոր է ձերբակալվում, որքան քաղաքապետ է պաշտոնանկ արվում և բանտարկվում։ Այսպես ասեմ․ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապրահով, կամ էլ առվազն կա դրա սպառնալիքը», - ընդգծել է Վիսլերը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը